‘ Օզբիլիսը հնարավոր է վերադառնա «Կուբան»’

1041

Ինչպես տեղեկացնում է Sovsport.ru-ն, Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հնարավոր է վերադառնա «Կուբան», որտեղից նա հեռացել էր 2013 թվականին:

Հայ կիսապաշտպանը հնարավոր է մասնակցի «Կուբանի» հարձակվող Լորենսո Մելգարեխոյի՝ «Սպարտակ» տեղափոխության գործարքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալինչեեւը հայտարարել էր, որ Արաս Օզբիլիսը եւ Կիրիլ Կոմբարովն այս ձմռանտ կհեռանան ակումբից:

Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիսը «Սպարտակի» կազմում ինը հանդիպում է անցկացրել եւ խփել է մեկ գնդակ:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Ֆրանսիայի հավաքականը չի կարող առանց Բենզեմայի»’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Նադալ. «Կրկին պատրաստ չեմ Australian Open-ին»’