«ՌԲ Լայպցիգն» առաջին անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը

276

«ՌԲ Լայպցիգն» առաջին անգամ հռչակվեց Գերմանիայի գավաթակիր։ Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի ունեցած եզրափակիչում գերմանացի Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած թիմը հետխաղային 11 մետրանոցներով պարտության մատնեց «Ֆրայբուրգին»՝ 4։2։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։ 19-րդ րոպեին «Ֆրայբուրգի» գերմանացի կիսապաշտպան Մաքսիմիլիան Էգեշտայնը բացեց հաշիվը։ «ՌԲ Լայպցիգին» պարտությունից փրկեց ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուի գոլը 76-րդ րոպեին։

«ՌԲ Լայպցիգը» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում կմրցի Բունդեսլիգայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։

Գերմանիայի գավաթ, եզրափակիչ

«Ֆրայբուրգ» — «ՌԲ Լայպցիգ»՝ 1։1 (հիմնական եւ լրացուցիչ ժամանակ՝ 1։1), 11մ՝ 2։4

Մաքսիմիլիան Էգեշտայն, 19 — Կրիստոֆեր Նկունկու, 76

Հեռացում՝ Մարցել Հալստենբերգ («ՌԲ Լայպցիգ»), 57

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» պարտվեց վերջին տուրում, «Աթլետիկոյի» եւ «Սեւիլիայի» հաղթանակները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԷդին Տերզիչը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»