ՌԴ ԱԳՆ․ Կիևի հակահարձակման խրախուսումը կսրի հակամարտությունը

159

Արևմուտքի կողմից Կիևի հակահարձակումների խրախուսումը կհանգեցնի միայն արյունահեղության և հակամարտության հետագա սրացման։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱՄՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Известия»-ին տված հարցազրույցում։

Գալուզինն Արևմուտքից Ուկրաինային զենք փոխանցելն անվանում է անխոհեմ և անպատասխանատու արարք։

Դիվանագետի կարծիքով՝ Կիևին ժամանակակից արևմտյան սպառազենք ուղարկելը և «հակահարձակման նրա մտադրությունները խրախուսելը» կբերի հակամարտության սրացման և արյունահեղության։

 «Կուզենայի Կիևի ռեժիմին և նրա արևմտյան հովանավորներին նախազգուշացնել, որ իրենց մտադրություններն անխուսափելիորեն շատ տխուր հետևանքներ կունենան»,- ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեսսին ՍԱ-ի տուրիստական դեսպանի դերի համար ստանում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ
Հաջորդ հոդվածըՌոստովի մարզ․ Նավթամթերքի գործարանի տարածքում ԱԹՍ է պայթել