Ռոստովի մարզ․ Նավթամթերքի գործարանի տարածքում ԱԹՍ է պայթել

187

Ռոստովի մարզում, Նովոշախտինսկի գործարանի նոր կառուցվող շինվածքի մեջ անօդաչու թռչող սարք է մխրճվել, կրակ է բռնկվել, որը հաջողվել է մարել, տուժածներ չկան։

Այդ մասին հինգշաբթի իր Telegram ալիքում հաղորդել է տարածաշրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը։

Նա նշել է, որ հասցված վնասը գնահատվում է աննշան, տուժածներ չկան, բռնկված հրդեհը մարվել է ձեռնարկության ծառայողների ուժերով։

Կրասնոդարի մարզում նավթավերամշակման գործարանի պահեստարանում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդել են արտակարգ ծառայություններում՝ հրդեհը բռնկվել է անօդաչու սարքի հարվածից։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել է Կրասնոդարի մարզի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։

Իսկ այսօր առավոտյան Վորոնեժի մարզի երկնքում ՀՕՊ համակարգը հայտնաբերել և հաջողությամբ ոչնչացրել է անօդաչու թռչող սարք։ «Ավերածություններ և զոհեր չկան»,- հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Կիևի հակահարձակման խրախուսումը կսրի հակամարտությունը
Հաջորդ հոդվածըԹրամփը «հեշտորեն» կավարտի հակամարտությունը Ուկրաինայում