ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կօգնի խաղաղ գործընթաց իրականացնելու հարցում

238

Մոսկվան կշարունակի օգնել Բաքվին և Երևանին՝ եռակողմ պայմանավորվածություններն իրականացնելու հարցում, РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ռուսաստանը տրամադրված է շարունակել Բաքվին և Երևանին անհրաժեշտ ամենայն աջակցություն ցուցաբերել եռակողմ պայմանավորվածություններն իրականացնելու հարցում։ Բոլոր համապատասխան շփումները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, մասնագիտական գերատեսչությունների և խաղաղապահների հրամանատարության գծով, պարբերական բնույթ են կրում»,- ասել է նա։

Գոնչարը նշել է, որ եթե որոշում կայացվի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև հերթական եռակողմ հանդիպում կազմակերպել, ապա Կրեմլի մամուլի ծառայությունը կհաղորդի դրա մասին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակը
Հաջորդ հոդվածըԱԳՆ․ ԵՄ-ն փորձում է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից