ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի վերադառնա Եվրոպայի խորհուրդ

184

Ռուսաստանն անցած մեկ տարում համոզվեց, որ Եվրոպայի խորհրդից (ԵԽ) դուրս գալը ճիշտ որոշում էր, նա այլևս չի վերադառնա այդ կազմակերպություն։

Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության վարչության տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը։

«Անցած տարվա ընթացքում մենք միայն համոզվել ենք, որ մեր ընտրությունը ճիշտ էր։ Մեր «բաժանությունը» Ստրասբուրգից քմահաճույք չէ, այլ խելամիտ որոշում, որը հասունացել է տարիների ընթացքում։ Ներկայիս Եվրոպայի խորհուրդը բոլորովին այն կազմակերպությունը չէ, որին մենք միացել էինք 1996 թ․,- նշել է դիվանագետը։- Երկակի ստանդարտները, երեսպաշտությունը և ռուսատյացությունը դարձել են նրա բնորոշ առանձնահատկությունները։ Հասկանալի է, որ մենք Եվրոպայի խորհրդի հետ ճանապարհ չունենք անցնելու»։

Կոբրինեցը նշել է, որ միավորող սկզբունքները և դեմոկրատական գաղափարները, որոնք հռչակվել են ԵԽ կանոնադրության մեջ, «զոհաբերվել են դաշնային շահերին»։ Ըստ նրա՝ Արևմուտքը կազմակերպությունը վերածել է իր գաղափարախոսական կցորդի և օգտագործում է «կասկածելի առաջադիմական արժեքներ պարտադրելու և Ռուսաստանի վրա անթաքույց ճնշումներ գործադրելու համար» ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռեալը» կփորձի ձեռք բերել Էրլինգ Հոլանդին եւ Կիլիան Մբապեին
Հաջորդ հոդվածըԵՀ․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ուղղված է դրանք շրջանցելու դեմ պայքարին