ԵՀ․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ուղղված է դրանք շրջանցելու դեմ պայքարին

158

Եվրամիության պատժամիջոցների հերթական՝ թվով 11-րդ  փաթեթն ընդդեմ Ռուսաստանի կուղղվի Մոսկվայի դեմ արդեն սահմանված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին։

Այդ մասին հինգշաբթի երեկոյան, Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով մամուլի ասուլիսում, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Պատժամիջոցների 11-րդ փաթեթը հիմնականում ուղղված է սահմանափակումները շրջանցելու դեմ պայքարին, որպեսզի փակվեն սողանցքերը»,- ասել է նա։

ԵՀ ղեկավարը չի մանրամասնել՝ արդեն աշխատանքներ ընթանո՞ւմ են պատժամիջոցների նոր փաթեթի ուղղությամբ, և հայտնի՞ են այդ փաթեթը գործի դնելու ժամկետները։

Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո ԵՄ-ն զգալիորեն ընդլայնել է պատժամիջոցները ՌԴ-ի դեմ։ Արդեն ընդունվել է պատժամիջոցների 10 փաթեթ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի վերադառնա Եվրոպայի խորհուրդ
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին