ՌԴ ԱԴԾ․ Ուկրաինայի ՊՆ հետախուզությունը ահաբեկություն է նախապատրաստում ՌԴ-ում

221

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում Ռուսաստանում, այդ թվում՝ «կեղտոտ ռումբ» կիրառելու միջոցով։

Այդ մասին ТАСС-ին երեքշաբթի տեղեկացրել են Ռուսաստանի ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնում։

«ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը լրացուցիչ տվյալներ է ստացել Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից միջազգային ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին,- ասվում է հաղորդագրության մեջ։- 2023 թ․ մայիսին Իվանովսկի մարզի Սևեռնի օդանավակայանում տեղակայված հեռավոր ավիացիայի օդանավերը պայթեցնելու վերաբերյալ նախապատրաստվող դիվերսիայի հետաքննության ընթացքում հայտնի են դարձել Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պլանները՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու Ռուսաստանի տարածքում, այսպես կոչված՝ կեղտոտ ռումբի կիրառմամբ»,-հաղորդել են հանրային կապերի կենտրոնում։

«Ստացված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի տարածքում դիվերսիաներ կազմակերպելու նպատակով Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի կողմից ստեղծվել է նշված գերատեսչության 3-րդ ծառայությունը, որի կազմում ընդգրկվել է թեթև շարժիչներով ավիացիա՝ Ռուսաստանի տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբերին զինամթերք մատակարարելու, ինչպես նաև վառելիքային և էներգետիկ ենթակառույցների վրա ռումբեր նետելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԽաչանովը կընդգրկվի ATP-ի թենիսիստների վարկանիշի լավագույն տասնյակում
Հաջորդ հոդվածըԸստ Ռոբերտ Քենեդի կրտսերի՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսալաբորատորիաներ կան