ՌԴ գլխավոր դատախազ․ Ռուսաստանը կպատժի Ուկրաինայում հանցանք գործած մարդկանց

324

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կհասնի նրան, որ Ուկրաինայում խաղաղ բնակչության նկատմամբ հանցանք գործած մարդիկ արդարացի պատիժ կրեն, Աշգաբադ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է գերատեսչության ղեկավար Իգոր Կրասնովը։

«Ինչպես գիտեք, Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն անցկացնելու պատճառներից մեկը կիևյան ռեժիմի կողմից Դոնբասում 8 տարի շարունակ խաղաղ, հիմնականում՝ ռուսալեզու բնակչության ոչնչացումն է։ Բոլոր այդ փաստերով քրեական գործեր են հարուցվել, և մենք կհասնենք նրան, որ հանցագործներն արժանի պատիժ ստանան»,- ասել է Կրասնովը։

Հունիսի սկզբին ՌԴ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 8 տարվա ընթացքում ավելի քան 1030 քրեական գործ է հարուցվել Կիևի ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ, գործող անձինք 350-ից ավելի են։

Փոխանցում է ria.ru-ն։в

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականները հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը կմասնակցեն շախմատի 44-րդ օլիմպիադային
Հաջորդ հոդվածըԿանանց Եվրո-2022. Անգլիայի հավաքականը եզրափակիչում է