Հայաստանի հավաքականները հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը կմասնակցեն շախմատի 44-րդ օլիմպիադային

341

Հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չենայ քաղաքում տեղի կունենա շախմատի 44-րդ օլիմպիադան:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն Արման Փաշիկյանն է:

Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց թիմն էլ հանդես կգա հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիամ Մկրտչյան և Սուսաննա Գաբոյան

Նախորդ հոդվածըTelegraph․ Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Հաջորդ հոդվածըՌԴ գլխավոր դատախազ․ Ռուսաստանը կպատժի Ուկրաինայում հանցանք գործած մարդկանց