‘«ՌԴ գործողությունները Ղրիմում սպառնում են միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»’

949

Հեռախոսային բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և եկել այն եզրակացության, որ «Ռուսաստանի գործողությունները սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը, փոխանցում է censor.net-ը՝ հղում անելով РБК-Украина-ին:

Օբաման և Աբեն նաև պայմանավորվել են համատեղ աշխատել  G7-ի մյուս գործընկերների հետ՝ հասնելու համար նրան, որպեսզի Ռուսաստանը հավատարիմ  մնա իր պարտավորություններին, այդ թվում՝ նաև Ուկրաինայի ինքնիշխանության հարցում:

Ավելի ուշ հրապարակվել է Ճապոնիայի կառավարության պաշտոնական հայտարարությունը, որում Աբեն հայտարարել է, թե  պաշտպանում է Օբամայի փորձերը՝ լուծելու Ուկրաինայի իրավիճակը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի խախտումը սադրանք է անվանել’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներին. Տեսանյութ’