‘ՌԴ դեսպանատան հայտարարությունը. Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ’

1548

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որտեղ ասվում է.

«Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ: Մինչեւ վերջին րոպեն հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեեւ մենք բոլորս սպասում եւ հավատում էինք:

Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ամոքել սարսափելի ողբերգության ցավը: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա հասկանում է: Սուգը  ողբ է եւ աղոթք:

Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք եւ անենք ամեն ինչ, որ նման բան այլեւս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը եւ նրանք, ովքեր կարող են նրա թիկունքին լինել, արժանի պատիժ կստանան»,- ասված է հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Իրաքի փոխնախագահ. ԻՊ-ի դեմ պայքարելու համար շիաներն ու սուննիները պիտի հաշտվեն’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Փոքրիկ Սերյոժայի մահը սարսափելի գույժ էր բոլորիս համար’