ՌԴ դեսպանատունը հերքել է մարդու իրավունքների վերաբերյալ մեղադրանքները

207

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը կտրականապես հերքել է ՌԴ-ի դեմ այն մեղադրանքները, որոնք հնչեցվել են երկուշաբթի օրը աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ պետքարտուղարության ամենամյա զեկույցում։

«Կտրականապես հերքում ենք մեղադրանքները մեր երկրի հասցեին։ Դրանք համարում ենք հորինված և իրականությունից կտրված։ Ամերիկյան իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել իրավապաշտպանական թեմատիկայի քաղաքականացումը, ինչպես նաև՝ այն չօգտագործել որպես պատրվակ՝ մեր ներքին գործերին և ռուսաստանյան իրազեկ կառույցների աշխատանքին միջամտելու համար։ Դատապարտում ենք այն մոտեցումը, երբ «դեմոկրատիայի որակը» գնահատվում է արևմտյան չափորոշիչներով։ Ռուսաստանը հետևողականորեն գնում է դեմոկրատական ուղով՝ հաշվի առնելով իր պատմական փորձը և ավանդույթները»,- նշել են դեսպանատանը։

«Մենք դեմ ենք, որ ի վնաս ընտանեկան արժեքների՝ արմատավորվեն գենդերային հատկանիշներով կողմնորոշվելու մոտեցումները և ԼԳԲՏ թեմատիկան, ինչպես նաև թմրալիբերալիզմը, սպառողականության և ամենաթողության պաշտամունքը»,- շեշտել են ռուսաստանցի դիվանագետները։ Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժելու 20-ամյակին հրապարակված պետքարտուղարության «բացարձակապես կանխակալ զեկույցը» «ցինիկ և երեսպաշտ բնույթ ունի», մանավանդ որ այնտեղ ռուսաստանցի դիվանագետները «ԱՄՆ-ին նվիրված բաժին չեն հայտնաբերել»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունգարիան հերքել է ԵՄ-ի հայտարարությունն արգելափակելու լուրը
Հաջորդ հոդվածըՇաղոյան. Պարտավոր ենք հաղթել Թուրքիային