ՌԴ դեսպանատուն․ ԱՄՆ-ն սադրանքներ է կիրառում ռուսաստանցի դիվանագետներին հավաքագրելու համար

155

Անձնական կենցաղային հարցեր լուծելու ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունները դիմում են բջջային հեռախոսներն օգտագործելու հնարքների, ինչպես նաև սադրանքների՝ ռուսաստանցի դիվանագետներին հավաքագրելու համար։

Այդ մասին ասվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Տեղի հատուկ ծառայությունների՝ մեզ դավաճանության մղելու ջանքերն օրինական զզվանք են հարուցում։ Ուզում են հավասարակշռությունից հանել Ամերիկայում աշխատող ռուսաստանցիներին, հնարավորություն չտալ Հայրենիքից հեռու արդյունավետ կատարելու մեր դիվանագիտական պարտականությունները։ Մեր դեմ կիրառվում են բոլոր միջոցները՝ բջջային հեռախոսներից մինչև սադրանքներ՝ կենցաղային խնդիրներ լուծելու ժամանակ։ Մի՞թե մինչև հիմա տեղի պաշտոնյաները չեն հասկացել, որ մեր շարքերում դավաճաններ չկան։ Մենք խստորեն հետևում ենք ամերիկյան օրենքներին և պաշտպանում ենք Ռուսաստանի ազգային շահերը՝ ռուսատյացներին թույլ չտալով լիովին ոչնչացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵվրո-2024․ Սկսվել է Հայաստան — Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը
Հաջորդ հոդվածըՌասմուսեն․ Ուկրաինան կարող է անվտանգության երաշխիքներ ստանալ