Ռասմուսեն․ Ուկրաինան կարող է անվտանգության երաշխիքներ ստանալ

194

Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շեմին շատ պետություններ կարող են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ՝ մինչև նրա անդամակցությունը կազմակերպությանը։

Ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար (2009-2014) Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Կարծում եմ՝ շատ երկրներ գագաթնաժողովից առաջ փաստաթուղթ կստորագրեն, որում կխոստանան օգնել Ուկրաինային ապագայում Ռուսաստանի ցանկացած հարձակման դեպքում»,- նրա խոսքն է մեջբերում հեռուստաալիքը։

Ռասմուսենի կարծիքով՝ հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ պետություններ կհայտնեն, որ պաշտպանում են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գաղափարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպանատուն․ ԱՄՆ-ն սադրանքներ է կիրառում ռուսաստանցի դիվանագետներին հավաքագրելու համար
Հաջորդ հոդվածըՍթիվեն Ջերարդը՝ «Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչ