ՌԴ դեսպանություն․ Արևմուտքը պարտակում է Ուկրաինայի հանցագործությունները

294

Կիևի հանցագործությունները պարտակելով՝ ամերիկյան իշխանությունները նպաստում են Ուկրաինայում նեոնացիստների անպատժելիության և ամենաթողության զգացումի  հաստատմանը։

Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան մեկնաբանություններում, որոնք հրապարակվել են երկուշաբթի։

Դիվանագետները նշում են, որ ՈՒԶՈՒ-ի կողմից ռուսաստանցի ռազմագերիների գնդակահարությունը «ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին Ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտում է»։

«Կրկին շեշտում ենք․ ուկրաինացի գերիները պահվում են լիովին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխան։ Կիևի ռեժիմը մինչև հիմա չի պատժվել իր հանցանքների համար։ ԱՄՆ-ը և կոլեկտիվ Արևմուտքը, ըստ էության, նույնիսկ չեն քննադատում ուկրաիանական իշխանություններին»,- նշվում է փաստաթղթում։

«Մի՞թե պարզ չէ, որ ԱՄՆ-ը, սքողելով ուկրաինացի ավազակների խելագարությունը, ամրացնում է Ուկրաինայում նեոնացիստների ամենաթողության և անպատժելիության զգացումը»,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրցախի ՊԲ․ Ադրբեջանը մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը
Հաջորդ հոդվածըԱՄՆ․ Անհրաժեշտ է լիցքաթափել իրավիճակը Սիրիայում