ՌԴ-ն անհամաչափ միջոցներ ձեռք կառնի հուշարձանները քանդելու դեմ

334

Մերձբալթյան պետությունների քաղաքականությունը խորհրդային ազատարար-զինվորների հոշարձանները քանդելու հարցում «բանականությունից և մարդկայնությունից դուրս է», հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Մերձբալթյան պետություններում իշխանությունների ծավալած աննախադեպ, ըստ էության՝ ֆաշիստականին մոտ կամպանիան խորհրդային ազատարար զինվորների հուշարձանները տապալելու, սեփական ռուսալեզու քաղաքացիներին հալածելու հարցում, ինչը վաղուց դուրս է եկել իրավական դաշտից և քաղաքակիրթ երկրների վարքի կանոններից, այժմ, ըստ երևույթին, արդեն հիմնովին անցել է բանականության և մարդկայնության սահմանները»,- ասվում է դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նախարարությունը հիշեցնում է, որ «Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ազգայնական շրջանակները արդեն երկար տարիներ սերմանում են քսաներորդ դարի իրադարձությունների մասին աղճատված մեկնաբանություններ, որոնք ուղղված են իրենց պետությունների ռուսատյաց ուղեգիծն ամրապնդելուն»։

Նախարարությունում շեշտել են, որ ի պատասխան ռուսատյաց գործողությունների՝ Ռուսաստանը անհամաչափ միջոցներ ձեռք կառնի, նախևառաջ՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըUS Open. 42-ամյա Վինուս Ուիլյամսը պարտվեց մեկնարկում
Հաջորդ հոդվածըՊակիստանի մեկ երրորդը հեղեղվել է