‘ՌԴ պետդումայի նախագիծը. ԵՄ-ն Կիևին պարտադրում է մասամբ հրաժարվել իր ինքնիշխանությունից’

901

Եվրոպան «ոլորում է Ուկրաինայի ձեռքերը»՝ նրան ստիպելով հրաժարվել իր ինքնիշխանության մի մասից և իր առևտրատնտեսական կապերը տեղափոխել Եվրամիության վերահսկողության տակ, ասվում է ՌԴ պետդումայի խորհրդի հայտարարության նախագծում, որը կքննարկվի ուրբաթ օրը պալատի նիստում:

Երեկ Ուկրաինայի կառավարությունը հաստատեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու նախագիծը, և փորձագետների կարծիքով՝ ուկրաինական տնտեսությանը ընտելացման ծանր շրջան է սպասվում:

«Վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ, քաղաքական ճնշման և բացահայտորեն «ձեռքերը ոլորելու» միջոցով, այդ թվում՝ նաև Ուկրաինայի ներքին քաղաքականության հարցերում, հենց եվրոպացի քաղաքական գործիչներն են ստիպում պաշտոնական Կիևին զիջել իր ինքնիշխանության մի մասը և իր առևտրատնտեսական կապերը տեղափոխել Բրյուսելի վերահսկողության ներքո»,- ասվում է ՊԴ-ի հայտարարության նախագծում:

Պալատը մտադիր է այս հայտարարությունը քննարկել որպես պատասխան Եվրոպական խորհրդարանի այս տարվա սեպտեմբերի 12-ի բանաձևի, որում Ռուսաստանի Դաշնությունը մեղադրվում է ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրի մեջ ընդգրկված մի շարք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ, փոխանցում է  ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սյունիքում «Ժառանգության» և ՀՀԿ-ի թեկնածուները մնացին երկուսով’
Հաջորդ հոդվածը‘Իրանի իշխանություններն ազատ են արձակել 11 քաղբանտարկյալների’