‘Սյունիքում «Ժառանգության» և ՀՀԿ-ի թեկնածուները մնացին երկուսով’

1298

ՀՀ ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել: Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, հանձանժողովը նիստում ուժը կորցրած է ճանաչել թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածու Վահրամ Հովհաննիսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

Այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ինքնաբացարկի մասին այլ դիմումներ առկա չեն: ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն` թեկնածուները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև 2013թ. սեպտեմբերի 19-ը` 18.00-ն:

Նախորդ հոդվածը‘Մեսսին ՉԼ-ում սահմանեց հեթ-տրիկների ռեկորդ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ պետդումայի նախագիծը. ԵՄ-ն Կիևին պարտադրում է մասամբ հրաժարվել իր ինքնիշխանությունից’