ՌԴ պետդուման կդիմի Ֆրանսիայի խոհրդարանին

108

ՌԴ պետդուման առաջիկա լիագումար նիստում մտադր է դիմել Ֆրանսիայի խորհրդարանին՝ այդ երկրի քաղաքացիներին որպես վարձկաններ Ուկրաինա ուղարկելու կապակցությամբ։

Այդ մասին իր Telegram-ալիքում տեղեկացրել է խորհրդարանի պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ֆրանսիայում վարձկանությունն արգելված է օրենքով։ Ելնելով դրանից՝ արժի, որ պետդումայի պատգամավորները դիմեն Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովին։ Մեզ հարկավոր է իմանալ՝ նրանք տեղյա՞կ են, որ ինչ-որ մեկը, օրենքը խախտելով, գրոհայիններ է ուղարկում կռվելու Ուկրաինայում»,- նշել է Վոլոդինը։

Պետդումայի առաջիկա լիագումար նիստը նախատեսված է հունվարի 23-ին։

Նախորդ հոդվածըAustralian Open․ Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ն միջուկային զենքի ստորջրյա համակարգ է փորձարկել