ԿԺԴՀ-ն միջուկային զենքի ստորջրյա համակարգ է փորձարկել

132

ԿԺԴՀ իշխանությունները, ի պատասխան ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի զորավարժությունների, փորձարկել են «Հէիլ-5-23» միջուկային զենքի ստորջրյա համակարգը։

Այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Հունվարի 15-ից, երեք օր շարունակ, ամերիկյան Carl Vinson ատոմային ավիակիրը, Aegis բազմաֆունկցիոնալ ռազմական համակարգով զինված Princeton հածանավը, Ճապոնիայի ինքնապաշտպանության ՌԾՈՒ ջոկատների նավերը և Կորեայի Հանրապետության ՌԾՈՒ-ն  միացյալ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Չեջու կղզի շուրջ,- ասվում է հայտարարության մեջ։- Դրան ի պատասխան՝ ԿԺԴՀ ազգային պաշտպանության ակադեմիային կից ստորջրյա սպառազինությունների համակարգերի ինստիտուտը Ճապոնական ծովի ջրերում  մշակման փուլում գտնվող «Հէիլ-5-23» միջուկային զենքի կարևոր փորձարկում է անցկացրել»։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ ԿԺԴՀ-ի բանակի ստորջրյա միջուկային պատասխան պատրաստությունը կատարելագործվում է, ինչի կապակցությամբ «ծովում և ջրի տակ կշարունակվեն տարբեր պատասխան գործողությունները՝ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ՌԾՈՒ թշնամական ռազմական ակցիաները զսպելու նպատակով»։

Նախորդ հոդվածըՌԴ պետդուման կդիմի Ֆրանսիայի խոհրդարանին
Հաջորդ հոդվածըՀութիները Կարմիր ծովով անվտանգ անցում են խոստացել  ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերին