ՌԴ ՊՆ․ Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 50 հազար զինվորական

259

«Վոստոկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 1-ից 7-ը` ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ, նախատեսում են Արևելյան ռազմական օկրուգի պատասխանատվության գոտում ՌԴ-ի և նրա դաշնակիցների ռազմական անվտանգության ապահովման խնդիրների մշակում, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ «Վոստոկ-2022» զորավարժություններին կմասնակցեն 50 հազարից ավելի զինծառայող, ավելի քան 5 հազար միավոր սպառազենք և ռազմական տեխնիկա, դրանց թվում՝ 140 թռչող սարք, 60 ռազմանավ, նավակներ և սպասարկող նավեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲալթյան երկրները նախապատրաստել են 8-րդ փաթեթի առաջարկները
Հաջորդ հոդվածըԻնտերի փոխնախագահ. Մենք կասենք մեր խոսքը