Բալթյան երկրները նախապատրաստել են 8-րդ փաթեթի առաջարկները

300

Բալթյան երկրները Եվրահանձնաժողովի համար նախապատրաստել են կոնկրետ առաջարկներ հակառուսաստանյան պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար, որոնք վերաբերում են էներգետիկային, առևտրի ոլորտին և SWIFT համակարգին։

Այդ մասին Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է Die Welt պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի։

«Մենք, համենայն դեպս, ուզում ենք, որ պատժամիջոցների ութերորդ փաթեթն ընդունվի հնարավորինս արագ։ Արդեն այդ հարցով կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել Հանձնաժողովին։ Խոսքըէներգետիկայի, առևտրի, SWIFT համակարգի նկատմամբ սահմանափակումներն ավելացնելու մասին է, նաև՝ սանկցիոն ցուցակներում ավելի շատ անձանց ու կազմակերպություններ ընդգրկելու»,- ասել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊաշտոնական. Անդրեա Բելոտին՝ Ռոմայի ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՌԴ ՊՆ․ Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 50 հազար զինվորական