‘«Ռեալը» դեմ չի լինի Լուկա Մոդրիչի տրանսֆերին’

751

Մադրիդի «Ռեալը» չի խոչընդոտի թիմի խորվաթ կիսապաշտպան, 2018թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի տրանսֆերին, եթե 33-ամյա ֆուտբոլիստն ընդունի որեւէ առաջարկ այլ ակումբից, հաղորդում է El Mundo-ն։

Նոր խաղացողների տրանսֆերների վրա 300 միլիոն եվրո ծախսելուց հետո Արքայական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել մի քանի կարեւոր խաղացողների։

Ավարտված մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘Շտուտգարտ․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից’
Հաջորդ հոդվածը‘Ալեգրին հաջորդ մրցաշրջանում չի զբաղվի մարզչական գործունեությամբ’