‘«Ռեալը» կարող է դուրս մնալ Իսպանիայի գավաթի խաղարկությունից’

891

Մադրիդի «Ռեալը» կանոնադրության խախտման պատճառով կարող է դուրս մնալ Իսպանիայի գավաթի խաղարկությունից:

Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ մադրիդյան թիմի կիսապաշտպան Դենիս Չերիշևն իրավունք չուներ մասնակցելու գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Քադիսի» դեմ առաջին խաղին:

«AS» և «Marca» պարբերականները գրում են, որ գավաթի նախորդ խաղարկությունում Չերիշևը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Վիլյառեալում», վերջինս կազմում 3 դեղին քարտ է ստացել, ինչը նշանակում է՝ նա ավտոմատ զրկվել է հաջորդ խաղին մասնակցելու հնարավորությունից՝ ընդ որում, ակումբի փոփոխությունը նշանակություն չունի:

«Cope» ռադիոկայանն արդեն հաղորդել է, որ եթե «Քադիսը» բողոք ներկայացնի Չերիշևի մասնակցության համար, «Ռեալին» կզրկեն պայքարը շարունակելու հնարավորությունից: «Onda Cero»-ն էլ հաղորդում է, որ «Քադիսի» ներկայացուցիչները հաստատել են՝ բողոքարկելու են:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը’
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Ես նայեցի «Կլասիկոն», և այն ինձ պատմական հանդիպում թվաց»’