«Ռեալը» ձեռք է բերել 2 մետր հասակ ունեցող 17-ամյա դարպասապահի

191

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել 17-ամյա ուկրաինացի դարպասապահ Իլյա Վոլոշինին, որը հանդես էր գալիս իսպանական «Ռայո Մախադաոնդա» ակումբի մինչեւ 19 տարեկանների թիմում, հաղորդում է Relevo-ն։

Իլյա Վոլոշինի հասակն արդեն 2 մետր է։ Նրան համեմատում են իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Իլյա Վոլոշինը մասնակցել է 11 հանդիպումների, որոնցից 8-ում գոլ բաց չի թողել։

Նախորդ հոդվածըIFFHS․ 2023թ․ աշխարհի լավագույն ակումբների տասնյակը
Հաջորդ հոդվածըՎալիեւան որակազրկվեց 4 տարով, Ռուսաստանը կզրկվի օլիմպիական ոսկե մեդալից