Վալիեւան որակազրկվեց 4 տարով, Ռուսաստանը կզրկվի օլիմպիական ոսկե մեդալից

192

Մարզական վճռաբեկ դատարանի (CAS) որոշմամբ՝ ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիեւան հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվեց չորս տարով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Վալիեւայի դոպինգ թեստը դրական էր եղել 2022թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում։

Ռուսաստանի հավաքականը կզրկվի այդ մրցաշարում նվաճած թիմային ոսկե մեդալից, որը բաժին կհասնի ԱՄՆ-ի հավաքականին։ Արծաթե մեդալները կստանան Ճապոնիայի, բրոնզե մեդալները՝ Կանադայի թիմը։

Նախորդ հոդվածը«Ռեալը» ձեռք է բերել 2 մետր հասակ ունեցող 17-ամյա դարպասապահի
Հաջորդ հոդվածըՄարդու գլխուղեղում առաջին անգամ չիպ է տեղադրվել