‘«Ռեալը» Մեսիին գնելու 3 փորձ է կատարել’

1059

Մադրիդի «Ռեալը» 3 անգամ փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, գրում է Cadena COPE -ն:

Արքայական ակումբի առաջին փորձը եղել է 2011-ին, երբ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է եղել անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: 2013-ին «Ռեալը» դարձյալ հիշել է Արգենտինայի հավաքականի ավագին, երբ Ռոնալդուի հետ նոր պայմանագիր կնքելու գործընթացը ձգձգվել է: Այդ ժամանակ Մեսիի ներկայացուցչի հետ հանդիպել է մադրիդցիների ղեկավարներից մեկը: 28-ամյա արգենտինացուն գնելու երրորդ փորձը «Ռեալը» կատարել է մեկ տարի առաջ: 3 դեպքում էլ «Բարսելոնան» մերժել է: 

Նախորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքը և Բերդ — Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են’
Հաջորդ հոդվածը‘«Պորտուն» հրաժեշտ կտա Կասիլյասին’