‘«Ռեալը» «Նապոլիի» հետ պայմանավորվել է Կավանիի տրանսֆերի շուրջ’

749

Մադրիդի «Ռեալը» «Նապոլիի» հետ գործնականում համաձայնեցրել է իտալական ակումբի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը: Բանակցությունները արդեն մի քանի ամիս ընթանում են եւ կողմերին մնացել է համաձայնեցնել որոշ մանրուքներ: «Ռեալը» հարձակվողի համար պատրաստ է ճարել 50 միլիոն եվրո եւ գումարած մադրիդյան ակումբի մեկ ֆուտբոլիստ:

«Նապոլիի» հետ պայմանագրում Կավանիի փոխհատուցման գումարը կազմում է 63 միլիոն եվրո, սակայն «Ռեալը» Կավանիի աջակցությամբ հուսով է, որ հենց իր առաջարկությունը կընդունվի: Սպասվում, որ տրանսֆերի մասին կհայտարարվի ամռան սկզբներին, հաղորդում է abola.pt-ը:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ նիստերը կհեռարձակվեն հանձնաժողովի կայքում’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ Հայրիկյանի որոշման մասին. Միևնույն է՝ երբ կկեղծվեն ընտրությունները ‘