«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի 37-ամյա Մոդրիչին

360

Մադրիդի «Ռեալը» մեկ տարով կերկարաձգի համագործակցությունը 37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ։ Դեռ մի քանի ամիս առաջ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն այդ մասին հայտնել է ֆուտբոլիստին, հաղորդում է Jutarnji list-ը։

Լուկա Մոդրիչը եւս ցանկանում է մնալ «Ռեալում»։ Նրա գործող պայմանագիրը կավարտվի հունիսին։

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Ինտերը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Միլանը» չի երկարաձգի պայմանագիրն Իբրահիմովիչի հետ