«Ինտերը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

287

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Սալերնիտանային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց հիմնական ժամանակի վերջին րոպեին։

Հյուրերի գոլն արդեն 6-րդ րոպեին խփեց գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը, որին գոլային փոխանցում կատարեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Սալերնիտանան» հավասարությունը վերականգնեց 90-րդ րոպեին 36-ամյա իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրեւայի գոլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 51 միավորով չորրորդն է, «Սալերնիտանան» 15-րդն է՝ 29 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Սալերնիտանա» — «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)

Անտոնիո Կանդրեւա, 90 — Ռոբին Գոսենս, 6

«Լեչե» — «Նապոլի»՝ 21:00 (Երեւանի ժամանակ)

«Միլան» — «Էմպոլի»՝ 23:00

Ապրիլի 8

«Ուդինեզե» — «Մոնցա»՝ 14:30

«Ֆիորենտինա» — «Սպեցիա»՝ 16:30

«Ատալանտա» — «Բոլոնիա»՝ 18:30

«Սամպդորիա» — «Կրեմոնեզե»՝ 18:30

«Տորինո» — «Ռոմա»՝ 20:30

«Վերոնա» — «Սասուոլո»՝ 20:30

«Լացիո» — «Յուվենտուս»՝ 22:45

Նախորդ հոդվածըԱրտակ Հարությունյան. Ներողությունը բավարար չի
Հաջորդ հոդվածը«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի 37-ամյա Մոդրիչին