«Ռեալը» չհաղթեց «Օսասունային», «Բարսելոնան» նոր առաջատարն է (տեսանյութ)

278

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց «Օսասունային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ Լա Լիգայում 6 հաղթանակից հետո։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Առաջինը հաջողության հասավ Արքայական թիմը։ 42-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 50-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Կիկեն։

78-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային հրեց եւ գցեց իսպանացի պաշտպան Ունայ Գարսիան, որը հեռացվեց։ 11-մետրանոցն արդյունավետ իրացնել Բենզեման չկարողացավ՝ հարվածելով դարպասաձողին։

81-րդ րոպեին Բենզեման գրավեց հյուրերի դարպասը, սակայն VAR համակարգը գրանցեց խաղից դուրս վիճակ։

«Ռեալը» 19 միավորով երկրորդն է։ Նոր առաջատարը փոխչեմպիոն «Բարսելոնան» է, որը նույնպես ունի 19 միավոր եւ գերազանցում է «Ռեալին» գոլերի տարբերությամբ։ «Օասունան» 6-րդն է՝ 13 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռեալ» — «Օսասունա»՝ 1:1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 42  —  Կիկե, 50

Չիրացրած 11մ՝ Քարիմ Բենզեմա («Ռեալ»),  79

Հեռացում՝ Ունայ Գարսիա («Օսասունա»),  78

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսի» վստահ հաղթանակը՝ 3:0 (տեսանյութ)