«Ռեալի» ավտոբուսը Գերմանիայում վթարի է ենթարկվել

205

Մադրիդի «Ռեալի» ավտոբուսը վթարի է ենթարկվել Գերմանիայում, հայտնում է Bild-ը։ Լայպցիգի օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով «Արքայական ակումբը» փետրվարի 12-ին Մադրիդից մեկնել է Էրֆուրտ, որտեղից ավտոբուսով ուղևորվել Լայպցիգ։

Ճանապարհին իսպանական ակումբի ավտոբուսը հարվածել է Toyota Avensis մակնիշի ավտոմեքենայի: Վթարի հետևանքով կոտրվել է մեքենայի կողային հայելին, տուժողներ չկան: Վնասի չափը գնահատվում է 3 հազար եվրո։

Կեսօրին «Ռեալն» ավտոբուսը ժամանել է Լայպցիգի կենտրոնում գտնվող հյուրանոց, որտեղ հանգրվանել է մադրիդյան ակումբը:

Հիշեցնենք, որ մադրիդցիները փետրվարի 13-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կհյուրընկալվեն գերմանական «Լայպցիգին», հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ-ն կեղծիք է տարածում
Հաջորդ հոդվածըԿրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է