«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

235

Մեկնարկարկեց Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը: Մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում անցկացրեց դանիական «Կոպենհագենի» դեմ՝ առավելության հասնելով 3-1 հաշվով:

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց Կևին դե Բրույնեի, Բերնարդու Սիլվայի ու Ֆիլ Ֆոդենի ջանքերով:

Մադրիդի «Ռեալն» էլ մրցակցի մարզադաշտում մրցեց գերմանական «Լայպցիգի» դեմ և լարված պայքարում հաղթեց 1-0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը խփեց Բրահիմ Դիասը՝ դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ:

Երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 6-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիև

«Կոպենհագեն» — «Մանչեսթեր Սիթի»՝ 1-2 (տեսանյութ)

Մագնուս Մաթսոն, 34 — Կևին դե Բրույնե, 10, Բերնարդու Սիլվա, 45+1, Ֆիլ Ֆոդեն 90+3

«Լայպցիգ» — «Ռեալ»՝ 0-1 (տեսանյութ)

Բրահիմ Դիաս, 48

Նախորդ հոդվածըՆերքին հանդի հատվածում զոհվածների անունները
Հաջորդ հոդվածըՄալխաս Ամոյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն