‘«Ռեալի» ֆուտբոլիստները հյուրընկալել են ընտանիքին կորցրած 5-ամյա փոքրիկին (տեսանյութ)’

1253

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն այսօր հանդիպել են 5-ամյա պաղեստինցի  Ահմադ Ալ-Դևաբեշեի հետ, ում ընտանիքի անդամները մահացել են հրդերի հետևանքով:

2015 թվականի հուլիսի 31-ին սիոնիստ ավանաբնակներ Նաբլոս քաղաքի մոտակայքում գտնվող Դումա գյուղում իսրայելցի գրոհայինները հրդեհել են պաղեստինցի Սաադ Ալ-Դևաբեշեի բնակարանը: Ահմադի կես տարեկան եղբայրը՝ Ալին մահացել էր անմիջապես հրդերի ժամանակ, իսկ փոքրիկի ծնողները մահացել էին հիվանդանոցում: 5-ամյա Ահմադը մինչ օրս շարունակում է ապաքինվել ծանր այրվածնքներից:

Տեղեկանալով այս պատմության մասին՝ «Ռեալը» կապ է հաստատել Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, և վերջինիս օգնությամբ փոքրիկ Ահմադին հրավիրել է Մադրիդ: Այսօր Ահմադը հանդիպել է «Արքայական ակումբի» ֆուտբոլիստների հետ, իսկ հետո հետևել է նրանց մարզմանը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները’
Հաջորդ հոդվածը‘Սարկոզի. «Մեսսին առաջինն է, Նեյմարը՝ երկրորդը, Ռոնալդուն՝ երրորդը»’