‘«Ռեալ»-«Ատլետիկ»՝ 4:2. Մադրիդյան ակումբը երկրորդ հորիզոնականում է (տեսանյութ)’

1419

Հանդիպման 3-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 10-րդ րոպեին Բիլբաոյի թիմի կազմում աչքի ընկավ Խավիեր Էրասոն: Խաղակեսի վերջնամասում Զինեդին Զիդանի սաներին հաջողվեց երկու գոլ խփել. 37-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսը հաշիվը դարձրեց 2:1, իսկ 45-րդ րոպեին աչքի ընկավ Թոնի Կրոսը: 

Երկրորդ խաղակեսում թիմերը  մեկական գոլ խփեցին. 87-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Ռոնալդուն, իսկ 90-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Գորկա Էլուստոնդոն: 

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 53 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, սակայն 51 միավոր ունեցող «Ատլետիկոն» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Ատլետիկը» մնաց 35 միավորով՝ 6-րդ տեղում:

ՌԵԱԼ Մ.-ԱՏԼԵՏԻԿ

4-2 (3-1)

MC

 

1-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 3՛, 1-1՝ Խավյեր Էռասո 10՛, 2-1՝ Խամես Ռոդրիգես 37՛, 3-1՝ Տոնի Կրոոս 45՛, 4-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 87՛, 4-2՝ Գորկա Էլուստոնդո 90՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 15.Դանիել Կարվախալ, 23.Դանիլո (6.Նաչո, 68), 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (18.Լուկաս, 80), 16.Մատեո Կովաչիչ (22.Իսկո, 72), 19.Լուկա Մոդրիչ, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա

ԱՏԼԵՏԻԿ. 1.Գորկա Իրաիսոս, 4.Էմերիկ Լապորտ, 10.Օսկար դե Մարկոս, 16.Քսաբյեր Էտշեյտա, 24.Միկել Բալենսյագա, 30.Ինիգո Լեկուե (19.Իկեր Մունյաին, 69), 5.Խավյեր Էռասո, 7.Բենյատ Էտչեբերյա, 8.Անդեր Իտուրասպե (3.Գորկա Էլուստոնդո, 61), 20.Արից Ադուրիս, 25.Սաբին Մերինո (21.Բորխա Վիգեյրա, 80)

 

Զգուշացում՝ Ռաֆայել Վարան 16՛ (Ռ), Լուկա Մոդրիչ 71՛ (Ռ), Քսաբյեր Էտշեյտա 15՛ (Ա), Միկել Բալենսյագա 43՛ (Ա) ; Հեռացում՝ Ռաֆայել Վարան 83՛ (Ռ) ; Մրցավար՝ Ալֆոնսո Ալվարես Իսկյերդո (Իսպանիա)

 

60

ԳՆԴԱԿԻ %

40

19 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (3)

6

ՏՈՒԳԱՆՔ

8

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

10

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Վրեժ Նահապետյանի «Սպիտակը սպիտակի վրա» բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-«Նյուքասլ»֙ Պեդրոն երկու գնդակ է հեղինակում (տեսանյութ)’