‘«Ռեալ Մադրիդ» – «Էսպանյոլ» . Խաղից առաջ’

1308

Իսպանական լիգայի 5-րդ տուրում  Մադրիդում «Ռեալին» հյուր կգան կատալոնացիները: Իհարկե, հնչում է անչափ ինտրիգային, սակայն սա Էլ-կլասիկոն չէ: Այս հանդիպումը Բարսելոնայի 2-րդ թիմի՝ «Էսպանյոլի» հետ է: Անցած մրցաշրջանում այս 2 թիմերը միմյանց դեմ հանդիպումների ժամանակ կարողացան փոխանակել տնային հաղթանակներ՝ առանց բաց թողած գնդակների:

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» վստահ հաղթանակ տարավ: Իսկոն հիանալի խաղ ցուցադրեց՝ հարվածներ կատարելով տուգանայինից, Բեյլը գործի դրեց իր զարմացնող արագությունն ու գոլ խփելու ունակությունը, Ասենսիոն հասցրեց ցուցադրել տեխնիկական իր ողջ զինանոցը, Մարիանոն էլ նորամուտը նշեց գեղեցիկ գոլով: Այս ամենից հետո, պարզ դարձավ, որ Ռոնալդուի պակասը դեռևս ոչ ոք չի զգում: Այդպիսով չքացան այն բոլոր մտավախությունները, որ առանց պորտուգալացու թիմն ամենեևին ցանկալի տեսքը չի ունենա: Ակնհայտ է, որ Ռոնալդուի բացակայությունը զգալի չէ և այս պահին «Ռեալը» բավականաչափ առողջ վիճակում է:

Մյուս կողմից, անցած շաբաթ մադրիդցիները հասցրեցին առաջին միավորները կորցնել առաջնության շրջանակներում, որը նշանակում է՝ստիպված են լինել հետապնդողի դերքում: Այս հաշվետու մրցավեճում շատերն են «սերուցքայիններից» սպասում պատշաճ արձագանք կատարվածին: Մադրիդցիները պետք է ամեն  ինչ անեն ապացուցելու համար, որ Բիլբաոյում տեղի ունեցածն ընդամենը պատահականություն էր: Մրցակիցն այս առումով ամենահարմարներից է: Ամեն դեպքում  այդ մասին է վկայում վիճակագրութունը: Կողմերի միջև տեղի ունեցած վերջին 12 խաղից 11-ում հաղթել է Մադրիդը, խփել է 31, բաց թողել 3 գոլ: Հատկանշակական է, որ նշված խաղերից միակը, որում մադրիդցիները կորցրել են միավորներ, տեղի է ունեցել անցած մրցաշրջանում, երբ Զիդանը հանգստանալու հնարավորություն էր տվել առաջատարներին: Հաշվետու մրցավեճում նման բան հազիվ թե տեղի ունենա:

Հանուն արդարության պետք է նշել, որ «Էսպանյոլը» վատ չի սկսել առաջնությունը` հաղթելով տեղի ունեցած տնային երկու խաղում: Այնուհանդերձ, թիմը արտագնա խաղերից մեկում պարտվել է «Ալավեսին», իսկ մյուսում՝ ոչ-ոքի խաղացել «Սելտայի» հետ: Ամեն դեպքում, քիչ է հավանականությունը, որ կատալոնացիները կդիմանան Մադրիդի ճնշմանը:

Հետաքրքրական է

  • «Ռեալի» անպարտելի հանդիպումների շարքը հասել է 6-ի, որից 4-ում հաղթել է:
  • Սեփական դաշտում «Ռեալը» հաղթել է վերջին 4 հանդիպումներում անընդմեջ:
  • Պրիմերայում անցկացրած վերջին 9 հանդիպումից «Իսպանյոլը» պարտվել է միայն 1-ում:
  • Արտագնա վերջին 5 հանդիպումներում կատալոնացիները կրել են միայն 1 պարտություն:
  •  

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ-ի նախագահ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Քարդիֆ Սիթի»-ին (տեսանյութ) ‘