‘«ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հաղթողները’

801

Երեկ տեղի ունեցավ ՌեԱնիմանիա 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթային ծրագրում հաղթող ֆիլմերը:

Լավագույն Լիամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Իմ Մայրիկը Ամերիկայում է» եւ «Նա Հանդիպել է Բուֆալո Բիլլին»: Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Ռիո 2096` Սիրո եւ Ցասման Պատմություն»-ը: Լավագույն Կարճամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Ճագարաստանը»:            

Կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Կռիվ» ֆիլմը: Լավագույն Հայկական Կարճամետրաժ ֆիլմի Լեւ Ատամանովի Հատուկ Մրցանակին արժանացավ Նաիրա Մուրադյանի «Բալետը»: Ռուբեն Գեւորգյանցը Կինոմիության հատուկ մրցանակը հաձնեց Պրիթ Տենդերին «Թրթուրներ Կերակրողը» ֆիլմի համար:

Լավագույն հեռուստատեսային և Ուսուցողական հոլովակի անվանակարգում հաղթեց «Անտոնը»: Լավագույն Ավարտական անվանակարգի հաղթող ճանաչվեց` «Շփոթված երեխան»: Լավագույն Գեղարվեստական/Նկարչական Լուծում անվանակարգի մրցանակին արժանացավ Բիլ Փլիմփթոնի՝ «Դավաճանություն» ֆիլմը:   Լավագույն Անիմացիոն Կերպար ճանչվեց Յունգը, Հաստատված է Որդեգրության Համար ֆիլմից: Լավագույն Գովազդային Հոլովակ անվանակարգի մրցանակագրի անունը. հաղթող ճանաչվեց «Գլորվող Սաֆարի» հոլովակը: Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին արժանացավ Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից։ Կոնվերս բանկի 20 ամյակին նվիրված հատուկ մրցանակին արժանացավ Զաքար Դեմիրճյանը:

Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնեց  իր  հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ: Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև  նրանով, որ այն ընդլայնեց իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը  փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականը, բնականաբար, դժվարանում է ասել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Վիլնյուսում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’