‘Ռեյ Ուիլքինս. Եկել է ժամանակը, որ «Յունայթեդի» որոշ ֆուտբոլիստները հասկանան թե որտեղ են խաղում’

8541

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռեյ Ուիլքինսն ասել է, որ Ժոզե Մոուրինյոյի պահվածքը շատ լավ արտահայտում է թիմում տիրող իրավիճակը: Մոուրինյոն հայտարարել էր, որ իրեն գումարներ են հարկավոր նոր ֆուտբոլիստներ գնելու համար։

Մոուրինյոն մեղադրեց «Յունայթեդին» ֆուտբոլիստների գնելու համար քիչ ծախսեր կատարելու համար, բայց 2016 թվականից առ այսօր իր պահանջները բավարարելու համար «Մանչեսթերը» ծախսել է 319 մլն. ֆունտ։

Ուիլքիսնի կարծիքով Մոուրինյոյի այդպիսի պահվածքը զուտ փորձ է՝ շեղել ուշադրությունը իր ֆուտբոլիստներից, որոնք երկրորդ խաղում անընդմեջ ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեցին հանդիպումը, բայց միևնույն ժամանակ նշեց, որ որոշ ֆուտբոլիստների խաղը հեռու է պահանջված մակարդակից։

«Ժոզեն չի սիրում քննադատել իր ֆուտբոլիստներին», — ասել է Ուիլքինսը Sky Sports News-ին։ «Այժմ նա ասում է, որ ակումբը բավական գումար չի ծախսել և չի ասում թե ով է իրեն պետք է և ինչի համար»։

««Մանչեսթերը» մեծ գումարներ է ծախսել, բայց, օրինակ, երբ դիտարկում ենք, թե ինչպես թիմը «Բարնլիի» հետ խաղում գոլեր է բաց թողնում, երևում է, որ դրանք կոպիտ սխալների հետևանք էր։

«Մոուրինյոն շատ հիասթափված է թիմի արդյունքներով։ Նա, ըստ երևույթի, ակնկալում էր, որ այս պահին տաբրեությունը «Սիթիի» հետ պետք է լիներ մի քանի միավոր»

«Եկել է ժամանակը, որ որոշ ֆուտբոլիստները հասկանան թե որտեղ են խաղում։ «Մանչեսթերը» շատ հատուկ տեղ է և որոշ խաղացողներ ցույց չեն տալիս այն խաղը, որը նա իրենցից սպասում է»։

«Արդյո՞ք այդ ծախսված գումարները արդարացվեցին։ Կարծում եմ, այո։ Ռոմելու Լուկակուն գոլ խփող «մեքենա» է։ Պոլ Պոգբան աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ Նեմանյա Մատիչը պաշտպանողական ոճի լավագույն կիսապաշտպաններից է, իսկ Դավիդ դե Խեան` աշխարհի լավագույն դարպասապահն է»։

«Թիմը շատ որակյալ ֆուտբոլիստներ ունի։ Ժամանակն է, որ որոշ ֆուտբոլիստներ սկսեն խաղալ»։

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Ո՞ր թիմից է խաղում Մեսսին, այդ թիմն էլ Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է»’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» շտապեց գնել Վան Դեյկին՝ վախենալով «Սիթիի» հետաքրքրությունից’