‘Ռիկելմե. «Մարադոնան համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»’

952

 

Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն, ով հայտարարել է կարիերան ավարտելու մասին, իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ։

«Մարադոնան համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Իմ բախտը բերել է, որ ես խաղացել եմ նրա հետ «Բոկա Խունիորսում» և հետևել եմ նրա աշխատանքին մարզումների ժամանակ։ Դա անհավանական բան էր։

Իսկ Մեսսին և Ռոնալդուն մրցակցում են գոլերի քանակով, բայց Լեոն դաշտում անում է այն, ինչը հետո ինքն էլ չի հասկանում, թե ինչպես դա նրան հաջողվեց»,-Ռիկելմեի խոսքն է փոխանցում իսպանական «Sport» առցանց պարբերականը։

Նախորդ հոդվածը‘Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Մղձավանջային պարապուրդ’