‘ՌԼԴԿ-ն ցանկանում է մահապատիժ կիրառել նաև կանանց նկատմամբ’

756

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է վերացնել մորատորիումը մահապատժի նկատմամբ ու նաև օրենսդրորեն թույլ տալ մահապատիժ իրականացնել կանանց հանդեպ: Ինչպես հաղորդում է РИА «Новости»-ն, նման նախաձեռնությամբ հանդես է եկել պատգամավոր Ռոման Խուդյակովը ՌԼԴԿ-ից: «Պատիժների ներկայում գործող համակարգը մահապատիժ է նախատեսում միայն տղամարդկանց համար, մինչդեռ այսօր հատկապես ծանր հանցագործությունների մի հսկայական մասը կատարում են հատկապես կանայք՝ ահաբեկիչներ, շահիդուհիներ, թմրավաճառներ, իրենց երեխաներին սպանող կանայք: Անհրաժեշտ եմ համարում բարձրագույն պատիժ սահմանել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար»,- հայտարարել է Խուդյակովը: Ըստ պատգամավորի՝ հարկավոր է արդարացի պատիժ սահմանել ահաբեկչության, մանկապղծության, անչափահասներին թմրամոլության  դրդելու համար: Խուդյակովն ընդգծել է, որ «նման հանցագործություններ կատարած մարդիկ այլևս չեն ուղղվի», փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.04 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Հս Կորեայում իրականացվող «զտումները» անհանգստացրել են Հարավային Կորեային’