‘Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.04 դրամ/դոլար’

691

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 37 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.030 մլն.դոլար (1.628 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404.04 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.31 կետով ցածր է նախորդ` դեկտեմբերի 9-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 404.24 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 404.25  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 404.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 404.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 404.25 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 637.554 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.04 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Պուտինն, ինչքան կարող է՝ նեղացրել է համաներումը’
Հաջորդ հոդվածը‘ՌԼԴԿ-ն ցանկանում է մահապատիժ կիրառել նաև կանանց նկատմամբ’