‘Ռոբեն. «Իմ կարիերայի լավագույն և ամենակարևոր քայլը «Բավարիա» տեղափոխությունն էր»’

791

«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը շնորհակալ է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուի վան Գալին` 2009 թվականին իրեն մյունխենյան ակումբ տեղափոխվելու առաջարկ անելու համար:

«Իմ կարիերայի լավագույն և ամենակարևոր քայլը «Բավարիա» տեղափոխությունն էր: Սա կարիերայիս լավագույն տրանսֆերն է, և դրա համար շնորհակալ եմ Լուի վան Գալին, ով ինձ հրավիրեց Մյունխեն: 

«Բավարիայում» իմ առաջին մրցաշրջանում մենք հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ինչը մեծ անակնկալ էր, և Գերմանիայում երկու տիտղոս նվաճեցինք: Լուի վան Գալն ինձ դարձրեց թիմի կարևոր անդամ, և ես, բարեբախտաբար, արդարացրել եմ սպասելիքները»,-Ռոբենի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են’