‘Ռոբեն. «Ցավալի է տեսնել, թե ինչպես է Գվարդիոլան հեռանում թիմից»’

1551

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը ցավում է, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փոխելու է ակումբային գրանցումը։ Իսպանացի մասնագետը նոր պայմանագիր չի ստորագրել և մրցաշրջանի ավարտին փոխելու է թիմը։ Նրան փոխարինելու է իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին։

«Ցավալի է տեսնել, թե ինչպես է Գվարդիոլան հեռանում թիմից։ Տխրել եմ։ Հիմա պետք է սպասել ու տեսնել, թե ինչպես կդասավորվեն գործերն Անչելոտիի գլխավորությամբ։ Նոր մարզչի հետ ամեն ինչ նորովի է լինելու։

Չնայած Գվարդիոլայի հեռանալու մասին արդեն հայտարարվել է, ընթացիկ մրցաշրջանում նրա գլխավորությամբ կարող ենք բազում տիտղոսներ նվաճել»,- Ռոբենի խոսքերը մեջբերում է Bild-ը։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է Մեսսիին 27 մլն եվրո տարեկան աշխատավարձ առաջարկել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ի բողոքարկումը մերժվել է’