‘Ռոբերտ Դաունին եւ Ջեկ Նիկոլսոնը նոր «Դատավորը» ֆիլմում կնկարահանվեն ‘

1669

Ռոբերտ Դաունին եւ Ջեկ Նիկոլսոնը նոր «Դատավորը» ֆիլմում կնկարահանվեն
Հոլիվուդյան աստղ Ռորբերտ Դաունի կրտսերը որոշել է հարստացնել իր կերտած կինոկերպարների ներկապնակը եւ հանդես գալ «Դատավորը» դրամատիկական կատակերգությունում: Երբ հայտնի է դարձել, որ Դաունին համաձայնել է խաղալ ֆիլմում, Warner Bros. ընկերությունը ձեռնամուխ է եղել երկրորդ աստեղային դերասանի փնտրտուքներին, ով կմարմնավորեր մյուս գլխավոր հերոսին:
Հայտնի է, որ ֆիլմ արտադրողների ընտրությունը կանգնել է Ջեկ Նիկոլսոնի վրա, որը պետք է խաղա գլխավոր հերոսի հոր դերը:
Ֆիլմի սյուժեն կառուցվում է հաջողակ եւ պահանջված իրավաբանի (Ռոբերտ Դաունի) շուրջ, որը տուն է վերադարձել մոր մահից հետո: Վերադառնալուն պես նա սարսափով տեղեկանում է, որ մոր մահվան մեջ, հնարավոր է, մեղավոր է հայրը (Ջեկ Նիկոլսոն): Հայրը տառապում է ծերունական մարազմով՝ բժիշկները նրա մոտ Ալցհայմերի հիվանդություն են հայտնաբերել:
Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Դոբկինը, որը նկարահանել է նաեւ «Ընկերական սեքս» եւ «Անկոչ հյուրեր» ֆիլմերը: Շարժանկարի արտադրության ժամկետները դեռեւս հայտնի չեն:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է տարվա գոլի մրցանակի թեկնածուներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Աֆրիկայում ձերբակալել են 220 ալմաստ կուլ տված մարդուն ‘