‘Ռոբերտ Էմմիյան. Անհանգստանալու ոչ մի կարիք չկա’

1094

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը Armsport.am-ին հայտնեց, որ Ստամբուլում կայացած Բալկանյան լիգային մասնակցելուց հետո Հայաստանի հավաքականն արդեն ուղեւորվել է Հայաստան:
«Այսօր ինձ անընդհատ զանգահարում են եւ հարցնում, թե ինչ է պատահել մեր մարզիկների հետ: Գիտեմ, որ Հայաստանում տեղեկություն են տարածել, թե մեր մարզիկները ենթարկվել են ավտովթարի: Բարեբախտաբար անհանգստանալու ոչ մի կարիք չկա: Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ՝ Թուրքիայի Սամսուն քաղաքի մոտ: Եղել է ոչ լուրջ վթար, որից 25-30 րոպե հետո թիմը շարունակել է իր ճանապարհը դեպի Ստամբուլ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արագ աձրագանքեցին այդ պատահարին եւ օգնեցին, որ մեր մարզիկները ժամանակին լինեն մրցավայրում եւ մասնակցեն մրցումներին:
Երեկ հայ մարզիկները հանդես եկան Բալկանյան լիգայում, իսկ այսօր ես նրանց Ստամբուլից ավտոբուսով ճանապարհեցի Երեւան: Ինքս էլ պատրաստվում եմ այժմ մեկնել Փարիզ: Վաղը կարող եմ լրացուցիչ տեղեկություններ հաղորդել մեր մարզիկների ունեցած ելույթների եւ հետագա անելիքների մասին: Նորից ցանկանում եմ ողջունել բոլորին եւ հայտնել, որ անհանգստանալու կարիք չկա: Պարզապես պետք չէ առանց ճշտելու մարդկանց խուճապի մեջ գցել»,-ասաց Ռոբերտ Էմմիյանը:

Նախորդ հոդվածը‘Պարոն Հովհաննիսյան, գուցեեւ գլխավոր ընտրակեղծարարը ձեր նախագահն է, բայց մեր նախագահը չէ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’