«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանի սենսացիոն հաղթանակը

260

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում սենսացիոն հաղթանակով մեկնարկեց աշխարհի 134-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը։

Առաջին շրջանում 20-ամյա թենիսիստուհին մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, շվեյցարացի Բելինդա Բենչիչի հետ եւ առավելության հասավ 6:3, 2:6, 6:4։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 21 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ, աշխարհի 124-րդ ռակետ Լեոլյա Ժանժանը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըԴեսանտիսը քարոզարշավն սկսում է Այովա նահանգում
Հաջորդ հոդվածըՀանրապետականները Թրամփին և Դեսանտիսին այլընտրանք են փնտրում