Հանրապետականները Թրամփին և Դեսանտիսին այլընտրանք են փնտրում

229

Հանրապետական կուսակցության կողմնակից խոշոր ձեռներեցները  պետության բարձրագույն պաշտոնի համար այլընտրանք են փնտրում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի թեկնածություններին։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Financial Times թերթը։

Թերքի տվյալներով՝ ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները այնպիսի թեկնածու են որոնում, որը հավատարիմ կլինի պահպանողական քաղաքականությանը, բայց՝ «առանց մշակութային պատերազմների ճիգերի, ինչը ցուցադրում է Դեսանտիսը, և առանց Թրամփի թատերայնության և անկանխատեսելիության»։

«Հրաշալի կլիներ, եթե մրցապայքարին մասնակցեր մեկը, որը չէր փորձի մրցման մեջ մտնել Թրամփի տնտեսական քաղաքականության հետ, թեկնածու, որը նման կլիներ ԱՄՆ 40-րդ նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանին, որը կարող է խոսել ազատ շուկայի քաղաքականության մասին և հարգում է, այլ ոչ թե դիվականացնում մեծ բիզնեսը»,- հայտարարել է Heritage Foundation պահպանողական ֆոնդի ղեկավար Բրայան Դարլինգը։

Նշվում է, որ Դեսանտիսը, որին դիտարկում են որպես Թրամփի հիմնական մրցակից, դոնորներից շատերին վանել է սոցիալական խնդիրների, օրինակ՝ աբորտների և դպրոցներում սեռական կողմնորոշման քննարկումների հանդեպ չափազանց մեծ ուշադրությամբ։

Հնարավոր այլընտրանքների թվում նշվում են Վիրգինիա նահանգի նահանգապետ Գլեն Յանգկինը և Ջորջիա նահանգի նահանգապետ Բրայան Քեմփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանի սենսացիոն հաղթանակը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է․ ՊՆ