‘«Ռոլան Գարոս»․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց համառ պայքարում’

774

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում մրցեցին ռուսաստանցիներ Մարգարիտա Գասպարյանն ու Աննա Բլինկովան: Վերջինս հիմնական մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել է որակավորման փուլից։

2 ժամ 18 րոպե տեւած պայքարում հաղթանակ տարավա Բլինկովան՝ 6:3, 4:6, 8:6:

Բլինկովայի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կարոլին Գարսիան, որը 6։2, 6։4 հաշվով հաղթեց գերմանացի Մոնա Բարտելին։

Կանանց մրցաշարի անցած տարվա եզրափակիչում հաղթել էր ռումինացի Սիմոնա Հալեպը, որը հաղթել էր ամերիկացի Սլոան Սթիվենսին։

Նախորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլը՝ «Ռեալ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ’