‘«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան’

734

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջան։ Հայ մարզիկը մեկնարկային խաղում մրցեց գերմանացի Սեդրիկ-Մարսել Շտեբեի հետ եւ առավելության 6:1, 6:1, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 39 րոպե։

Երկրորդ շրջանում Խաչանովը մայիսի 30-ին կմրցի ֆրանսիացի Գրեգուար Բարերի հետ, որը պարտության մատնեց ավստրալացի Մեթյու Էբդենին՝ 6։3, 5։7, 7։5, 6։1։

Ֆրանսիայի բաց առաջնության գործող չեմպիոնը աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն է, որն անցած տարվա եզրափակիչում պարտության էր մատնել ավստրիացի Դոմինիկ Տիմին։

«Ռոլան Գարոսը» կավարտվի հունիսի 9-ին։

Նախորդ հոդվածը‘«Չելսի» — «Արսենալ»՝ 4:1. «ազնվականներ»-ը դարձան Եվրոպայի լիգայի հաղթող (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց համառ պայքարում’